13:32 | 08.11.17 | Նորություններ | 21100

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է բնապահպանական ծրագրերին

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է բնապահպանությանն ուղղված ծրագրերը, որոնցում զգալի ներդրում է կատարում հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Համագործակցության նպատակն է ունենալ Խոսրովի անտառ-պետական արգելոցի բուֆերային գոտի եւ ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը:

Կողմերի համագործակցության արդյունքում Ուրցաձորում ստեղծվել է հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, որի տարածքն այժմ 20 հազար հեկտար է:
 
FPWC հիմնադրամի ուշադրության կենտրոնում ներկայում Կարմիր գրքում գրանցված գորշ արջերն են: