11:14 | 08.11.17 | Նորություններ | 24809

Beeline Armenia-ն մտադիր է գնել «Ռոստելեկոմ» Հայաստանը

Beeline Armenia-ն խորացված ուսումնասիրություն (due diligence) է իրականացնում «Ռոստելեկոմ» Հայաստանում՝ այն գնելու նպատակով:

Այդ մասին Itel.am-ին հայտնի է դարձել ոլորտի լավատեղյակ աղբյուրներից:

Լուրը մեկնաբանելու խնդրանքով Itel.am-ը դիմել է Beeline Armenia-ին եւ «Ռոստելեկոմ» Հայաստանին:

Beeline Armenia-ում ընդգծել են, որ due diligence գործընթացի վերաբերյալ հարցմանը կարող է պատասխանել միայն բաժնետեր «ՎԵՈՆ» ընկերությունը:

«Ռոստելեկոմ» Հայաստանում եւս նշել են, որ due diligence-ի գործընթացը վերաբերում է բաժնետերերին, ուստի կարող է իրականացվել միայն նրանց կողմից եւ համաձայնությամբ:

Ընկերությունում ընդգծել են, որ տվյալ հարցի պատասխանը կարելի է ակնկալել միայն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետեր հանդիսացող ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ԲԲ ընկերությունից: