16:44 | 18.10.17 | Նորություններ | 4462
Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն այսօր ասել է, որ տեղյակ է Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունների մասին:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը դեսպանը նշել է, որ «Սիրիան ներկայում նման մասնագետների կարիք ունի»։
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը խոսել է Սիրիայում տիրող ներկա իրավիճակի եւ տրանսպորտային կապուղիները վերականգնելու խնդրի մասին: Նա հույս է հայտնել, որ Սիրիան Հայաստանի հետ վերականգնելու եւ զարգացնելու է հարաբերությունները՝ հատկապես ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում: Նրա խոսքով՝ առաջիկայում Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ կներկայացնեն համագործակցության կոնկրետ առաջարկներ։
Վահան Մարտիրոսյանն էլ նշել է, որ ուրախ կլինի, եթե սիրիական ընկերությունները մասնակցեն Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերին։