14:25 | 18.10.17 | Նորություններ | 17422
Հինգերորդ «Տարվա հանրային ծառայող եւ տարվա ապրանքանիշ 2017» ազգային մրցանակաբաշխություն շրջանակում Beeline-ը Հայաստանում արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակին։
Մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու եւ սպասարկման որակի համար:
«Շատ հաճելի է նման մրցանակներ ստանալը․ սա լավագույն ապացույցն է նրա, որ մեր ջանքերը գնահատվում են եւ մեր աշխատանքը գոհացնում է հանրությանը։ Դա ամենալավ շարժառիթն է առաջ գնալու եւ զարգանալու, ինչը եւ մենք մտադիր ենք անել։ Մենք շատ շնորհակալ ենք բարձր գնահատականի համար եւ գիտակցում ենք, թե որքան է այն պարտավորեցնող։ Beeline-ի համար իսկապես սկզբունքային է, որպեսզի իր ծառայությունները պարզ, հարմար եւ մատչելի լինեն բոլոր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյաննը: