17:30 | 13.10.17 | Նորություններ | 19645

Էմիրություններում Seaside Startup Summit կանցկացվի

Արաբական Միացյալ Էմիրություններում 2018թ. սկզբին կանցկացվի Seaside Startup Summit-ը:

Այս մասին այսօր հայտարարել է Startup Armenia հիմնադրամը:

Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, RAK Incubation and accelerator կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․ Հ․ Սաֆադին եւ Ռաս ալ Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը՝ ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ ալ Քասիմի եւ Աբդուլռահման ալ Շայեբ ալ Նաքբիի, ստորագրել են փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր։

Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված՝ Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան Seaside Startup Summit անվանումը։

Հուշագրով կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց Հայաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։ Հատկանշական է, որ հուշագիրը ստորագրվել է նմանատիպ համագործակցության արդյունք հանդիսացող Startup Weekend RAK միջոցառման ընթացքում, որի գործընկերերի թվում է նաեւ Startup Armenia հիմնադրամը։

«Sevan Startup Summit-ի միջազգային հարթակ դուրս գալը ոչ միան Startup Armenia-ի եւ մեր գործընկերների ձեռքբերումն է, այլ նաեւ ողջ հայկական ստարափ էկոհամակարգի միջազգայնացմանն ուղղված կարեւոր քայլ է։ Մյուս տարի մենք պատրաստվում ենք սամմիթն անցկացնել մի շարք այլ երկրներում եւ հուսով ենք, որ այդ միջոցառումները մեծապես կնպաստեն հայկական ստարտափ էկոհամարգի եւ ԱՄԷ-ի ու մյուս երկրների ստարտափ համակարգերի հետ առավել սերտ համագործակցությանը,- նշել է Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: