16:41 | 13.10.17 | Նորություններ | 25976

PicsArt-ը, BetConstruct-ն ու Ucom-ը մեքենայական ուսուցման մասնագետներ են պատրաստել

PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում նախօրեին տեղի է ունեցել մեքենայական ուսուցման 28 մասնագետների հավաստագրերի հանձնման արարողությունը:

PicsArt ընկերությունը՝ BetConstruct եւ Ucom ընկերությունների հետ համատեղ, նախաձեռնել էր Հայաստանում առաջին երկարաժամկետ մեքենայական ուսուցման ծրագիրը։ Վեց ամիս տեւողությամբ դասընթացների նպատակն էր Հայաստանում պատրաստել մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության մասնագետներ։

Դասընթացներն անցկացվել են Armenian Code Academy-ի (ACA) հայ եւ հատուկ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից: Դասընթացի շրջանավարտներն աշխատանքի են անցել PicsArt, BetConstruct եւ Ucom ընկերություններում:

«Մեքենայական ուսուցման մասնագետների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես ընկերությունների եւ տնտեսության զարգացման, այնպես էլ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի համար»,- ասված է PicsArt-ի տարածած հաղորդագրությունում: