13:11 | 28.09.17 | Նորություններ | 4659

    ArmIGF 2017-ը կանցկացվի հոկտեմբերի 2-ին

    Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017-ը, կկայանա հոկտեմբերի 2-ին «Թեքեյան» կենտրոնում:

    Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ տեղեկատվական անվտանգություն, IPTV-ինտերնետի ազդեցությունը ռադիո-հեռուստատեսության վրա, գրադարանները թվային դարում, անհատական տվյալների պաշտպանություն:

    Հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ սեպտեմբերի 29-ը:

    Կներկայացվեն նաեւ զեկույցներ դոմեյնային անունների արմատային գոտու բանալիների ստորագրման (root zone key signing key) գործընթացի, ամպային տեխնոլոգիաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ բաց կառավարության համագործակցության մասին։

    ArmIGF 2017-ը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ: