Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

gg

Ավտոմեքենա պատվիրելու օնլայն համակարգ

Cartly

Մթերքի օնլայն գնում

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

KitKeys

Հայերեն ստեղնաշար

Localz

Զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Seedstars. ՀՀ-ն կարող է տարածաշրջանում արհեստական բանականության լուծումների կենտրոն դառնալ

Սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացավ Seedstars Yerevan 2017 մրցույթը, որի հաղթող Chessify ստարտափը հնարավորություն ստացավ Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթում ներկայացնել Հայաստանը:

Itel.am-ը մրցույթից ստացած տպավորությունների մասին զրուցել է Seedstars-ի՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համակարգող Դարիա Գոլիկովայի հետ:

- Chessify-ը Seedstars Yerevan 2017-ի հաղթողն է: Ի՞նչ հատկանիշներով առաջնորդվեց ժյուրին հաղթողին որոշելիս:

- Seedstars-ում հաղթողին որոշելիս սովորաբար նույն չափանիշներն են գործում: Մենք փորձում ենք գտնել ստարտափների, որոնք շուկայում որոշակի խնդիրներ են լուծում, ընդգրկուն են եւ ունեն հաճախորդները:
 
Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր մասնագետներ, որոնք արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման հետազոտություններով են զբաղված: Շախմատը եւս շատ հայկական երեւույթ է: Chessify-ը ստեղծել էր պրոդուկտ, որը հիմնված է մեքենայական ուսուցման բարդ շարժիչի վրա: Երբ մտածում էինք, թե որ թիմը ամենալավը կկարողանա ներկայացնել Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք գլոբալ մրցույթում, մեծամասնությունը քվեարկեց հենց Chessify-ի օգտին՝ հաշվի առնելով նրա մշակած բարդ տեխնոլոգիական լուծումը:

Նարինե Դանեղյանն ու Դարիա Գոլիկովան

Նարինե Դանեղյանն ու Դարիա Գոլիկովան
Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նշեմ, որ երկրորդ տեղում գտնվող Inapptics-ը եւս հիանալի ստարտափ է՝ արհեստական բանականության էլեմենտներով:

Այսօր եվրոպական մի շարք երկրներ շախմատի առաջատարներ են, եւ Chessify-ն ունի լավ հնարավորություն Շվեյցարիայում կապեր հաստատել, գտնել նոր հաճախորդներ եւ ներդրողներ:
 
- Կարո՞ղ ենք ասել, որ վերջին տարիներին արհեստական բանականությունը Seedstars միջազգային մրցույթի գլխավոր միտումն է:

- Մի քանի տարի առաջ մրցույթը փոխեց իր ուղղվածությունը՝ սկսելով ավելի շատ կենտրոնանալ ֆինտեխի, կրթական, առողջապահական եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների վրա: Արհեստական բանականության լուծումները կիրառելի են թվարկածս ուղղություններից յուրաքանչյուրում:

Այսօր արհեստական բանականություն տերմինը շատ թրենդային է, եւ դրա վատ կողմն այն է, որ բոլորն այդ տերմինն օգտագործում են ցանկացած երեւույթ նկարագրելու համար: Առանց տեխնոլոգիական կրթության՝ անհնար է հասկանալ, թե արհեստական բանականության ինչ մակարդակ է ներկայացված տվյալ պրոդուկտում:

Այդ իսկ պատճառով մենք տեղական մրցույթների ժամանակ մասնակից երկրներում պարտադիր հավաքում ենք տեղացիներից կազմված ժյուրիի, որն ավելի խորն է տեղեկացված թիմերի ներկայացրած լուծումների մասին: Հայաստանյան ժյուրին այս տարի համակարծիք էր, որ Chessify-ն ունի բավական բարդ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման լուծումներով շարժիչ, որն ունակ է հեղափոխել տեխնոլոգիական համայնքը:

- Ձեր խորհուրդները Chessify-ին՝ ինչպես լավագույնս ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթում:

- Chessify-ը դեկտեմբերին կմասնակցի տարածաշրջանային մրցույթին, որը կարծես մեծ փորձ լինի՝ գլոբալ մրցույթից առաջ: Այդտեղ ստարտափները փիչինգ կանեն մեծ՝ շուրջ 600-հոգանոց լսարանի համար:

Առաջին խորհուրդս կլինի ստեղծել եւ պատմել մարդկային պատմություն: Եթե ցանկանում եք վաճառել պրոդուկտը, դրա վրա հիմնված պատմություն հորինեք: Սա հայաստանյան բոլոր ստարտափներին է վերաբերում, որոնք ունեն հիանալի տեխնիկական պրոդուկտ: Խորհուրդ կտամ ստեղծել նման պատմություն ու կենտրոնանալ այդ պատմության մարդային կողմի վրա

Երկրորդ խորհուրդը վերաբերում է տարածաշրջանային եւ գլոբալ մրցույթներին: Նախապես տնային աշխատա՛նք արեք՝ հետազոտե՛ք եւ տեսե՛ք, թե ինչ ստարտափներ, ներդրողներ, մենթորներ են դրան մասնակցելու: Հասկացե՛ք, թե ինչ օգուտ կարող եք ունենալ այդ մարդկանց հետ շփումից: Երրորդ խորհուրդն էլ շփումն է, նեթվորքինգը՝ ինչքան հնարավոր է շատ շփվեք բոլորի հետ, մի կանգնեք անկյունում:

Տարեցտարի նկատելի է Seedstars-ի ստարտափներում որոշակի բարելավում: Սակայն դեռ շատ անելիք կա կապված փիչինգի եւ վաճառքների հետ:

Հայաստանյան ստարտափները տարեցտարի որակապես բարելավվում են: Ինձ շատ դուր եկավ այն փաստը, որ Հայաստանի պես փոքր շուկայում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, մեր մրցույթին մասնակցում էին ստարտափներ, որոնք առաջին անգամ էին իրենց մասին բարձրաձայնում: Կարծում եմ՝ Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ դառնալու արհեստական բանականության լուծումների տարածաշրջանային կենտրոն:  

Դարիա Գոլիկովայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo