09:42 | 22.09.17 | Նորություններ | 20826

    Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՄՏՍ-Արմենիա ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

    Նախագահի հրամանագրում ասված է, որ  Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է «տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ակտիվ հասարակական եւ բարեգործական գործունեության համար»: