Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Դավիթ Յան

ABBYY

ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր, Lingvo էլ. բառարանի ստեղծող

Նինա Աչաջյան

HIVE

HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր

Մարինա Մխիթարյան

Kolba Lab

ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի ղեկավար

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Gugas

Միավորում է տաքսիի եւ քարփուլինգի գործառույթները

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Movie Trip

Տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին

Melon Splash

Փրկել փոքրիկ կենդանիներին

Playland Armenia

Կրթական եւ ժամանցային անվճար խաղային հարթակ

PicsArt

Lուսանկարների խմբագրման համակարգ

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

OutChat

Ծանոթանալ եւ հանդիպել 24 ժամ անց

ԴիջիԹեք-ում Joomag-ը կսովորեցնի օգտվել իր բիզնես լուծումներից

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը անցկացվելիք 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում Joomag ընկերությունը կներկայացնի իր բիզնես լուծումները:

Itel.am-ին ընկերությունում պատմել են, որ Joomag-ի ներկայացուցիչները 9 վորքշոփերի ընթացքում կսովորեցնեն, թե ինչպես Joomag-ի բիզնես լուծումների օգնությամբ ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, էլեկտրոնային գրքեր, եւ հետեւել դրանց՝ խթանելով բիզնեսի զարգացումը եւ օպտիմիզացնելով գործընթացները։

Հարկավոր է գրանցվել այստեղ՝ ընտրելով նախընտրելի օրն ու ժամը:

«Մեր գործիքներով նաեւ կարող են ձեւավորել եւ ավելի ինտերակտիվ դարձնել արդեն ունեցած նյութը: Օրինակ, ներբեռնելով պարբերականը մեզ մոտ՝ հնարավորություն կունենաք օնլայն խմբագրիչի միջոցով հարստացնել այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիայով, տեսադարան ստեղծելով, հղումներ տեղադրելով եւ այլն»,- տեղեկացրել է Joomag-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Տիգրան Բադալյանը:

Այս տարի ԴիջիԹեքի կատալոգը կազմվելու է հենց Joomag հարթակում: Սրա նպատակը, ըստ Տիգրան Բադալյանի, Հայաստանի թվայնացման գործընթացում սեփական լուման ներդնելու ցանկությունն է:

Joomag-ը բոլորը մեկում հարթակ է, որն առաջարկում է համակողմանի լուծումներ մեծ եւ փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջները բավարարելու համար։

Ընկերության հաճախորդների թվում են 500 հազ-ից ավելի մեծ եւ փոքր բիզնեսներ, այդ թվում՝ Huffington Post-ը, Cosmopolitan-ը, Elle-ը, Harper’s Bazaar-ը, Vogue-ը, Levi’s-ը, IBM-ը, KFC-ն:

Կարդացե՛ք «Աշխատանքն ու առօրյան Joomag-ում» այստեղ:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo