15:02 | 15.09.17 | Նորություններ | 6150
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաեւ այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում վարչապետին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։
Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ ոլորտի դինամիկ զարգացումն ապահովող համաձայնեցված առաջարկություններով ու նախաձեռնություններով, մասնավորապես՝ կրթական եւ այլ բնագավառների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձեւավորման եւ հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում: