Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

inKin

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական հարթակ

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Cartly

Մթերքի օնլայն գնում

Be Armenian

Հայկական թեմաներով հայալեզու ֆոներ եւ բացիկներ

Servicebrok

Ֆիքսված սակագնով տան ծառայությունների պատվիրում

10 տարի առաջ МТС-ը ձեռք բերեց ՎիվաՍելը

10 տարի առաջ այս օրը՝ 2007թ. սեպտեմբերի 14-ին, ռուսական MTC ընկերությունը դարձավ հայկական «ՎիվաՍել» բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը:

2007թ. սեպտեմբերի 14-ին այդ մասին Երեւանում հայտարարեցին MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը, «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Fattouche Group լիբանանյան ներդրումային ընկերության նախագահ Պյեռ Ֆատուշը:

MTC-ը ձեռք էր բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80%-ը, որը հանդիսանում էր «ՎիվաՍել» ապրանքանիշի ներքո հանդես եկող «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերը, ինչպես նաեւ ստորագրել էր մնացած 20 տոկոսանոց բաժնի ձեռք բերման օպցիոն պայմանագիր:

Գործարքի գումարը կազմել էր  310 մլն եվրո` ներառյալ 50 մլն եվրոն, որոնք վաճառողին պետք է վճարվեին 3 տարվա ընթացքում` 2008-2010 թթ. ընկերության հասույթի եւ եկամտաբերության հաստատված ցուցանիշների կատարման դեպքում:  

MTC-ը «Ղ-Տելեկոմին» նաեւ տրամադրել էր 140 մլն եվրոյի վարկ` պարտքերի մարման եւ ներդրումային ծրագրերի ֆինանսավորելու նպատակով:  

Լեոնիդ Մելամեդը հայտարարել էր, որ «տվյալ ձեռքբերումն ամբողջությամբ համապատասխանում է MTC-ի ռազմավարությանը` ուղղված ԱՊՀ արագ աճող շուկաների ներուժի օգտագործմանը»:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo