16:07 | 11.09.17 | Նորություններ | 21598
Beeline-ի աջակցությամբ 2017թ. հուլիսից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա:
Յուրաքանչյուր շաբաթ օր ընտանիքները մասնակցում են ինտերակտիվ շրջայցի, բացահայտում Գաֆէսճեան քանդակների պարտեզում ներկայացված արվեստագետների աշխատանքներին: Ծրագրի ավարտին մասնակից ընտանիքները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով:
«Առաջադեմ կրթությունը ենթադրում է նորարար մեթոդներ: Սեփական ձեռքով քանդակների ստեղծումը ու վարպետների գործերին մոտիկից ծանոթությունը միանշանակ խորը եւ ամուր գիտելիքներ կտա երեխաներին: Վստահ ենք, որ արվեստի հետ շփումն ու ընտանիքի անդամների հետ հետաքրքիր ժամանցը մեր երեխաների կյանքը կդարձնեն ավելի լավը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծրագրի հովանավորն է Beeline-ը Հայաստանում:
2017թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 8 ծրագիր, որին մասնակցել է 45 ընտանիք: