14:41 | 23.08.17 | Նորություններ | 30095

    Ucom-ի հատուկ առաջարկը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը

    Մինչեւ սեպտեմբերի 30-ը Ucom-ի հատուկ առաջարկի շրջանակներում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կունենան 145 հեռուստաալիքներ եւ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ:

    «Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները կարող են ազատել իրենց երեկոն ընտանիքով հետաքրքրիր ֆիլմ, հաղորդում կամ սպորտային իրադարձություն դիտելու եւ միմյանց հետ շփվելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

    Ինտերնետի 100 Մբ/վ արագությունը հնարավոր կլինի օգտագործել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաեւ օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:    

    Հատուկ առաջարկի շրջանակում հասանելի են բոլոր հեռուստաալիքները՝ բացառությամբ HD եւ մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքների: