14:06 | 23.08.17 | Նորություններ | 28363

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվում Սարալանջում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործընկերության շնորհիվ Շիրակի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Սիմոնյանների ընտանիքը կապրի ավելի բարվոք պայմաններում:

Մինչեւ տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տուն՝ ընդլայնված մակերեսով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը:
 
«Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխությունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին, իսկ ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում՝ հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում: