18:10 | 22.08.17 | Նորություններ | 34356

    Թողարկվել է KillZibil հավելվածը

    Make Armenia Clean Again-ի թիմը եւ Realizeit LLC ընկերությունը թողարկել են KillZibil անվճար հավելվածը՝ Հայաստանի աղտոտված վայրերի միասնական քարտեզ ստեղծելու եւ այն իրական ժամանակում խմբագրելու համար:

    Հավելվածը հասանելի է օգտատերերի լայն զանգվածին՝ շնորհիվ պարզ գործիկակազմի:

    Հավելվածի հետ աշխատելու համար բավական է նկարել աղբը եւ ավելացնել լուսանկարը քարտեզի վրա: Հետադարձ կապն իրականացվում է նույնքան հեշտ. նկարի մեկնաբանություններում կարելի է ներբեռնել նոր լուսանկար, որի վրա պատկերված է արդեն մաքրված տարածքը:

    Հավելվածի ստեղծողների կարծիքով, այն կդառնա շփման հարմար գործիք քաղաքացիների, ղեկավար մարմինների եւ մաքրության համար պատասխանատու կառույցների միջեւ: Make Armenia Clean Again-ի համայնքի սոցցանցային էջերում կհրապարակվի նոր աղտոտված կետերի ավելացման եւ դրանց մաքրման վիճակագրությունը:

    Հավելվածը հասանելի է ներբեռնման համար AppStore-ում եւ Google Play-ում: