11:42 | 16.08.17 | Նորություններ | 6529

    YouTube-ը ցույց կտա, թե իրական ժամանակում քանի մարդ է դիտում տեսանյութերը

    YouTube-ը թեստավորում է հաշվիչ, որը հնարավորություն կտա տեսնել, թե տվյալ պահին որքան մարդ է դիտում այս կամ այն տեսանյութը:

    Android Police պարբերականի փոխանցմամբ՝ Watching now տողը կերեւա տեսանյութի վերնագրի ներքեւի հատվածում: Այն հնարավորություն կտա տեսանյութերի հեղինակներին հասկանալ, թե որքան մեծ է տվյալ պահին տեսանյութի նկատմամբ հետաքրքրությունը:

    photo © http://www.androidpolice.com


    Այս պահին նոր գործառույթը հասանելի է Android սարքեր օգտագործող սահմանափակ թվով մարդկանց:

    Հիշեցնենք, որ մայիսին YouTube-ը նշեց 12-րդ տարեդարձը եւ այդ կապակցությամբ դիզայնում մի շարք փոփոխություններ կատարեց: Ավելացվեց նաեւ, այսպես կոչված, «գիշերային ռեժիմը», որն ավելի հարմար է աչքերի համար՝ աղոտ լույսի կամ դրա բացակայության դեպքում: