15:15 | 15.08.17 | Նորություններ | 20174

    Հայաստանն ու Իրանը ՏՀՏ անվտանգության ոլորտում կհամագործակցեն

    Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն օրերս այցելել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գրասենյակ:

    ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ քննարկվել են երկու երկրների համար ՏՏ ոլորտում արդիական խնդիրներն ու համագործակցության հեռանկարները:

    Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն կրթության ոլորտի ծրագրերին աջակցություն ցուցաբերելու շուրջ, ինչպես նաեւ նախաձեռնել են համագործակցություն՝ ՏՀՏ անվտանգության բնագավառում: