11:27 | 25.07.17 | Նորություններ | 6451

    Ինքնաոչնչացվող ֆայլերի գործառույթ՝ Telegram-ում

    Telegram-ի նոր թարմացված տարբերակում (Telegram 4.2) հասանելի է գործառույթ, որն ավտոմատ կջնջի ուղարկված լուսանկարներն ու տեսանյութերը՝ նախապես նշված ժամկետներում:

    Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ինքնաոչնչացվող ֆայլերի գործառույթը հասանելի է միայն անձնական չատերում:

    Թայմերը միացնելու համար հարկավոր է սեղմել ուղարկվելիք լուսանկարի կամ տեսանյութի վրա առկա ժամացույցի պատկերին: Եթե ստացող կողմը որոշի ձեր ուղարկած ֆայլը սքրինշոթ անել, ապա դուք այդ մասին անմիջապես ծանուցում կստանաք: Հետհաշվարկը սկսվում է այն պահին, երբ ֆայլը բացվում է ստացողի կողմից:

    Թարմացված տարբերակում հնարավոր է նաեւ կարճ ինքնակենսագրական ներկայացնել: