12:58 | 10.07.17 | Նորություններ | 4480

«Այբ»-ում կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Հուլիսի 11-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։

Մրցույթին կմասնակցի 7 թիմ Երեւանից եւ մարզային տարբեր դպրոցներից: Թիմերը նախ կմրցեն նախընտրական փուլերում, ապա կշարունակեն պայքարը եզրափակչում։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Կոստա Ռիկա՝ մասնակցելու միջազգային փուլին եւ ներկայացնելու Հայաստանը։

Ազգային փուլի անցկացումը նպատակ ունի միավորել աշխարհի դպրոցահասակ երեխաներին ու երիտասարդներին ռոբոտաշինության շուրջ եւ զարգացնելու նրանց ստեղծարարությունը, նախագծելու եւ խնդիրներ լուծելու հմտությունները:

Միջազգային առաջին մրցույթն անցկացվել է 2004 թ.: Այսօր միջազգային օլիմպիադային մասնակցում է 54 երկրի ավելի քան 21 հազ. թիմ։