12:02 | 29.06.17 | Նորություններ | 35094

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի Հայկական PR 2-րդ մրցանակաբաշխությունը

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին երկրորդ անգամ կանցկացնի Հայկական PR մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել եւ տարածել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթը հանրային կապերի (PR) մասնագետների, ԶԼՄ-ների եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

«Յուրաքանչյուր ընկերություն պետք է կարեւորի հասարակության հետ շփումը, կրի սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն եւ իրազեկի առաջարկվող ծառայությունների մասին: Գրագետ եւ թափանցիկ աշխատելաոճը յուրաքանչյուր ընկերության առաջընթացի հիմքն է: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված ընկերության, կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձեւավորումը եւ հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախորդ տարի առաջին անգամ իրականացված Հայկական PR մրցանակաբաշխությունը նոր շունչ հաղորդեց Հայաստանում հանրային կապերի ոլորտին՝ դնելով այն զարգացման բոլորովին նոր ուղենիշերի վրա: Այս տարի եւս մրցանակաբաշխությունը միտված է լինելու մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ եւ առաջադեմ մտածողության զարգացմանը խթանելուն: PR մրցանակաբաշխության կարեւորագույն նպատակը հասարակությանը, գերատեսչություններին, ծառայություն մատուցողներին, քաղաքական եւ հասարակական գործունեություն ծավալողներին բարձրաձայնել եւ տեղեկացել PR երեւույթի, PR գործիքի ու տեխնոլոգիայի, հաղորդակցական գործընթացի կառավարման անհրաժեշտության մասին»,- նշել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline: