Beeline-ում հունիսի 21-ին հայտարարված էր հերթական «Հաճախորդի օր»-ը:
Այդ օրը ընկերության ղեկավար անձնակազմը, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ամբողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում եւ աշխատում են հաճախորդների հետ:
«Յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ մենք աշխատում են Beeline բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա եւս մի շատ արդյունավետ եւ օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները եւ ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: