Այսօր՝ ժամը 19:00-ին, ISTC-ի կենտրոնում կկայանա AR/VR Club Armenia-ի չորրորդ հանդիպումը՝ լրացված (Augmented Reality) եւ վիրտուալ (Virtual Reality) իրականությամբ հետաքրքրվողների համար:
Միջոցառման կազմակերպիչներն են Arloօpa, Locator ընկերություններն ու Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):
Միջոցառման օրակարգում երկու թեմա է ընդգրկված` “First steps to VR cartoon” եւ "Capturing a Moment in Time with Drones, Photogrammetry and Ambisonic Mics":
Միջոցառման մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը կամ գաղափարները, փորձել գտնել հնարավոր համախոհներ՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար։
Կազմակերպիչները կոչ են անում հանդիպման մասնակիցներին իրենց հետ բերել AR/VR սարքեր՝ ներկաներին ցուցադրելու համար: