10:40 | 12.06.17 | Նորություններ | 5872
Dasaran կրթական կենտրոնում հունիսի 10-ին հյուրընկալվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ փոխնախարար Արա Նազարյանը:
Կրթական կենտրոնում կատարած շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է Dasaran-ի թիմի հետ, ինչպես նաեւ ներկա է եղել Վայոց Ձորից ժամանած աշակերտների համար կենտրոնում իրականացվող նորարարական եւ խաղայնացված մեթոդներով կազմակերպված դասապրոցեսին:
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն էլ ներկայացրել է կրթական ծրագրի գործունեությունը, ձեռքբերումներն ու հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Dasaran-բանակ համագործակցության խորացման հնարավոր հեռանկարները: