16:16 | 09.06.17 | Նորություններ | 20036
Beeline-ը հայտարարում է ռոումինգ գործընկերների քանակի ընդլայնման մասին:
Beeline-ի բաժանորդներին LTE/4G բջջային ցանցի ծածկույթ ապահովող երկրների ցանկն ավելացել է 15-ով, որտեղ ներառվել են, մասնավորապես, Գերմանիան, Հունաստանը, ԱՄԷ, Ֆրանսիան, Ճապոնիան եւ այլ երկրներ:
«4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները բաժանորդներին ընձեռել են նոր եւ որակյալ ծառայությունների հնարավորություն եւ այնպիսի ինտերնետի արագություն, որը մի քանի անգամ գերազանցում է նախկինում հասանելիի սահմանները: Beeline-ը բավականին ակտիվորեն ներգրաված է այս գործընթացին եւ բացի սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթն ընդլայնելուց, ավելացնում է ռոումինգ գործընկերների քանակը՝ առաջարկելով իր բաժանորդներին օգտվելել 4G ռոումինգի ծառայություններից այլ երկրներում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի ռոումինգ գործընկերների ցանկում ընդգրկված են 425 օպերատոր՝ 176 երկրում:
4G ռոումինգից օգտվելու համար բաժանորդը պետք է ունենա 4G ցանցում աշխատող սմարթֆոն եւ USIM-քարտ: