16:16 | 05.06.17 | Նորություններ | 18114
Beeline-ի աջակցությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ։
«Մեզ համար շատ կարեւոր է այսպիսի հետեւողական աջակցությունը, քանի որ այն վաղվա օրվա հանդեպ վստահություն է ներշնչում։ Մենք շնորհակալ ենք Beeline-ին համագործակցության համար»,- ասել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը:
««Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք, որպես երկարաժամկետ ներդրում աճող սերնդի զարգացման գործընթացում: Ես ուրախ եմ տեսնել, որ մեր ներդրումն իր պտուղներն է տալիս ի դեմս երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտների, ովքեր այսօր ելույթ ունեցան մեր առջեւ: Beeline-ը շարունակում է աջակցել հիմնադրամի գործունեությանը, քանի որ համարում է, որ այս ոլորտին աջակցությունը կդարձնի մարդկանց կյանքը էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.։ Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011-ից ի վեր։