14:05 | 05.06.17 | Նորություններ | 17194

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Դեպի Հայք»-ի կամավորներին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է «Դեպի Հայք» հիմնադրամի՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած 20-ից 32 տարեկան հայ երիտասարդ կամավորների:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության կարեւոր ձեռքբերումներին:

«Հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ տեսլական՝ նպատակների ու դրանց հասնելու քայլերի վերաբերյալ, լինել համբերատար, պատասխանատու եւ առաջնորդվել ձեւավորված արժեհամակարգով եւ թիմային աշխատանքով: Սա հատկանշական է ոչ միայն բիզնես ոլորտում, այլեւ՝ ցանկացած մասնագիտական ուղղվածության մեջ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

2004-ից ի վեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է ավելի քան 47 երկրից Հայաստան ժամանած 1400 հայ մասնագետների կամավոր աշխատանքը Հայաստանի տարբեր մարզերում: