16:20 | 01.06.17 | Նորություններ | 15589
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ Beeline-ի հովանավորությամբ, կազմակերպել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Միջոցառումն այս տարի կազմակերպվել էր նոր ձեւաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների եւ QSI Երեւանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի:
Կրթական նախագիծը նպատակ ունի դպրոցներին համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝ ստեղծելով համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների եւ նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջեւ:
«Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ցանկանում, որ այսօրվա պայծառ տրամադրությունը եւ մեծ ոգեւորությունն ուղեկից լինի Ձեզ ողջ տարվա ընթացքում: Ուրախ եմ, որ դպրոցականները, մասնակցելով այս նախագծին, կարողացել են նոր գիտելիքներ ձերք բերել իրենց շրջապատող աշխարհի եւ սեփական երկրի պատմության մասին։ Beeline-ը մեծապես կարեւորում է երեխաների համար նախատեսված կրթական նախագծերը, եւ շարունակելու է նմանատիպ ծրագրերի աջակցությունը՝ հայ երեխաների կյանքը դարձնելով էլ ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: