14:14 | 29.05.17 | Նորություններ | 15892

«Սմարթ» փաթեթների բաժանորդներին հասանելի է BeeTV-ի մինչեւ 100 հեռուստաալիք

Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների շարքին BeeTV հավելվածով մինչեւ 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին:

«Սմարթ» սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչեւ 12 ԳԲ ինտերնետի ծավալ եւ մինչեւ 100 հեռուստաալիք դիտելու հնարավորություն:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել եւ օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի եւ կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 40 000 անգամ եւ այժմ այն հասանելի է մեր «Սմարթ» հետվճարաին փաթեթների բաժանորդների համար: Մենք փորձում ենք տրամադրել առավելագույն որակ, պարզություն եւ օգտագործման հարմարավետություն՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունները եւ փաթեթների ցանկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: