16:36 | 26.05.17 | Նորություններ | 9236

Վաղը կմեկնարկի 9-րդ «Բարքեմփ Երեւան»-ը

Վաղը՝ ժամը 10:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի 9-րդ «Բարքեմփ Երեւան» ամենամյա (Չ)կոնֆերանսը։
 
Երկօրյա միջոցառման նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Միջոցառման օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: Պաշտոնական հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

Պաշտոնական հեշթեգն է #barcampevn17:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգա 6 միջազգային հյուր՝  ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան եւ Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:

Այս տարի եւս «Բարքեմփ Երեւան»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաեւ աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:

«Բարքեմփ Երեւան»-ի գլխավոր գործընկերը Ucom ընկերությունն է: Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartels ընկերությունները:
 
Itel.am-ը միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է: