12:43 | 23.05.17 | Նորություններ | 14983

Մեկնարկում է «Ռոստելեկոմ»-ի ամենամյա ծրագիրն ուսանողների համար

«Ռոստելեկոմ»-ը բոլոր ուսանողներին հրավիրում է մասնակցելու Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Ծրագրին մասնակցելու իրավունք կստանա հարցազրույցի փուլը հաղթահարած 25 ուսանող:

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

Մասնակցել կարող են ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողները: Մասնակիցների մասնագիտության կամ ապագա որակավորման հետ կապված սահմանափակումներ չկան. չեն կարող մասնակցել միայն 2015թ. եւ 2016թ. ծրագրերի մասնակից ուսանողները:

Հայտը հասանելի է այստեղ եւ վաճառքի եւ սպասարկման բոլոր սրահներում։ Այն լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստին՝ վերնագրում նշելով RNP հապավումը:

Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն կստանա եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու «Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմի շարքերը: