11:36 | 23.05.17 | Նորություններ | 8852
Հուլիսի 24-31-ը կայանալիք Sevan Startup Summit 2017-ի դիմումները կշարունակվեն ընդունվել մինչեւ հունիսի 20-ը:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ի կազմակերպած վրանային բիզնես ֆորումի շրջանակում ակնկալվում է ավելի քան 1000 մասնակցի ներկայություն:
Կարող են դիմել՝
Ստարտափ թիմեր. Նախատեսվում է զարգացման տարբեր փուլերում գտնվող 70-ից ավելի թիմի մասնակցություն: Թիմերը պետք է կազմված լինեն մինչեւ 5 անդամից, որոնք հանդես կգան իրենց նախագծերով: $40 հազ-ից կազմված ընդհանուր մրցակցային ֆոնդը կբաշխվի 15 թիմերի միջեւ, որոնք կմասնակցեն 6 տարբեր մրցույթների:
Ծրագրավորողների թիմեր. Նախատեսվում է 30 թիմի մասնակցություն՝ բաղկացած 2-4 անդամներից, որոնք կմասնակցեն Campathon-ին, որտեղ հանդես կգան 24 ժամում մշակված ծրագրային լուծումներով: Լավագույն երկու թիմերը կստանան համապատասխանաբար $1000 եւ $500:
Ներդրողներ. Ֆորումին կարող են մասնակցել ներդրումային կազմակերպություններ, վենչուրային ֆոնդեր, անհատ ներդրողներ եւ հրեշտակ ներդրողներ: Այս տարի առաջին անգամ տեղի կունենա Camp Fire Pitch-ը, որի շրջանակում Business Stage թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը:
Կամավորներ. Բոլոր նրանք, ովքեր չունեն ստարտափ, ծրագրավորող չեն, ներդրում չեն կարող կատարել, բայց ցանկանում են մասնակցել ֆորումին, կարող են դառնալ կամավորական թիմի անդամ (տեւողությունը՝ հուլիսի 1-31): Հարկավոր է գրանցվել այստեղ:
Լրագրողներ. Ֆորումի առօրյան լուսաբանելու համար հրավիրվում են լրագրողներ: Միջոցառմանը նվիրված լավագույն հոդվածը կարժանանա հատուկ մրցանակի: Հարկավոր է գրանցվել այստեղ:
Լուսանկարիչներ. Բոլոր տաղանդավոր լուսանկարիչները հրավիրվում են մասնակցել ֆորումին՝ սեփական լուսանկարչական ապարատներով: Լավագույն լուսանկարի հեղինակը կստանա մրցանակ: Հարկավոր է գրանցվել այստեղ:
Ֆորումը կհոգա վերոնշյալ մասնակիցների բոլոր ծախսերը: