16:55 | 22.05.17 | Նորություններ | 13739
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են Bike to Work միջազգային օրվան՝ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսելով հեծանիվ վարելով:
Արշավի մասնակիցները աշխատավայր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով:
«Յուրաքանչյուր լավ նախաձեռնություն արժանի է իրականացման ու հետեւաբար՝ պահանջում է քաջալերում եւ աջակցություն: Մենք բարձր ենք գնահատում շրջակա միջավայրի եւ սեփական առողջության հանդեպ մեր ընկերության աշխատակիցների պատասխանատու մոտեցումը: Ընկերության տարածքում գործող՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղի առկայությունը կարեւոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու եւ լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, որոնք ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղեւորվել են դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ ձեռք են բերել այդ հմտությունը: