13:44 | 16.05.17 | Նորություններ | 15479

Beeline-ն ու Ինեկոբանկը կհամագործակցեն

Beeline-ը հայտարարում է սպառողական վարկավորման ոլորտում Ինեկոբանկի հետ համագործակցության մեկնարկի մասին:

Beeline-ում նշել են, որ վարկերը կարող են տրամադրվել մինչեւ 36 ամիս ժամկետով եւ սկսած 0 տոկոս տարեկան տոկոսադրույքից: Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ 30 000 դրամից մինչեւ 1 մլն դրամ արժողությամբ վարկեր:  

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ եւ պարզ ու հարմար պայմաններ: Հավատարիմ մնալով մեր նպատակին՝ մենք մշտապես ընդլայնում ենք մեր գործընկերների ցանկը եւ ձգտում ենք անել այնպես, որ վարկավորման պայմանները շուկայում լինեն առավելագույնս մրցունակ, իսկ ձեւակերպման գործընթացը արագ եւ հարմարավետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:    

Ինեկոբանկի կողմից տրամադրվող ապառիկից կարելի է օգտվել Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում:

Ներկայում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ապառիկ պայմաններով սարքավորումներ կարելի է ձեռք բերել հետեւյալ բանկերի միջոցով՝ Յունիբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Ինեկոբանկ: