16:00 | 02.05.17 | Նորություններ | 15626

Beeline-ը մեկնարկում է առաջին վիզուալ ռադիոն BeeTV հավելվածում

Beeline-ը հայտարարել է BeeTV հավելվածում Ավրորա վիզուալ ռադիոալիքի ավելացման մասին:

Beeline-ը՝ Ռադիո Ավրորայի հետ համագործակցության արդյունքում, հնարավորություն է տալիս առաջին անգամ Հայաստանի ամբողջ տարածքում անվճար դիտելու Ավրորա վիզուալ ռադիոն: Ռադիոն հասանելի է նաեւ բոլոր Quatro ծառայության փաթեթի բաժանորդներին:
 
«Beeline-ը մշտապես փորձում է հաճախորդներին առաջարկել ժամանակակից, պարզ եւ հարմար լուծումներ: Ուրախ ենք Ռադիո Ավրորայի հետ համատեղ հայտարարել այս եզակի նախագծի գործարկման մասին, որը թույլ կտա BeeTV բջջային հավելվածի միջոցով դիտել եւ լսել Հայաստանի ամենաճանաչված ռադիոկայաններից մեկն ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ Հայաստանում: Դիտելու համար անհրաժեշտ է Google Play-ից կամ Apple App-ից ներբեռնել BeeTV բջջային հավելվածը եւ վայելել Ավրորա վիզուալ ռադիոն HD որակով: Իսկ ցուցադրման բարձր որակը եւ catch-up-ի հնարավորությունը հաճելի կդարձնեն սիրելի հեռուստաալիքների դիտումն ամենուր», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: