09:58 | 26.04.17 | Նորություններ | 7310

ARLOOPA հավելվածը համալրվել է նոր գործառույթներով

Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայկական ARLOOPA ընկերության համանուն հավելվածը վերջին թարմացումից հետո համալրվել է նոր գործառույթներով:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է ARLOOPA ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը:

Խոսելով ներկայացված նորությունների մասին՝ նա նշել է, որ Mixed Reality գործառույթի միջոցով հնարավոր կլինի AR կոնտենտ դիտել VR ակնոցներով: Լուսանկարներից բացի, այսուհետ հնարավոր է ստեղծել եւ տարածել GIF-եր:

Record a video գործառույթն իր հերթին թույլ կտա AR բովանդակությամբ տեսանյութեր նկարահանել:

Share a marker գործառույթի միջոցով էլ հնարավոր կլինի տարածել կոնտենտը եւ հնարավորություն տալ ընկերներին ստանալ նույն զգացողությունները: 

Օգտատերերը կարող են նաեւ AR կոնտենտ պարունակող սելֆիներ անել:

Մարկերները կարելի է ներբեռնել այստեղից: 

Անցած ամիս ընկերությունը հայտարարեց, որ ARLOOPA հավելվածն օգտագործվում է ավստրիական Coca-Cola-ի կողմից նոր՝ #CokeQuartett-ի գովազդային արշավի շրջանակում: