15:23 | 25.04.17 | Նորություններ | 3278

IT Chess Cup-ը կմեկնարկի ապրիլի 28-ին

Ապրիլի 28-ին՝ ժամը 16:00-ին, Սիներջի բիզնես կենտրոնում կկայանա «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի կողմից  կազմակերպվող IT Chess Cup 2017-ի բացումը:

ՏՏ ոլորտի ընկերությունների մասնակցությամբ ամենամյա մրցաշարի բացմանը ներկա կլինեն գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանը եւ Սմբատ Լպուտյանը:

«Մեծապես կարեւորելով շախմատի դերը եւ գնահատելով հայ ծրագրավորողների ճկուն միտքը՝ «Սիներջի»-ն նախաձեռնել է այս մրցաշարի կազմակերպման գործընթացը՝ նպատակ ունենալով ՏՏ ոլորտում առավել մեծացնել հետաքրքրությունը խաղի նկատմամբ»,- նշել են «Սիներջի»-ում:
 
Խաղերը կանցկացվեն ապրիլի 29-ին`ժամը 11:00-16:00-ը, եւ 30-ին՝ ժամը 15:00-19:00-ը, Շախմատի ակադեմիայում: Մրցանակաբաշխության եւ փակման արարողությունը տեղի կունենա մրցաշարի վերջին օրը: