14:35 | 25.04.17 | Նորություններ | 14649

«Սիներջի»-ի ծրագրավորման ամառային դպրոցն ընդունում է հայտեր

«Սիներջի» ընկերությունն ընդունում է հայտեր Ծրագրավորման ամառային անվճար դպրոցին մասնակցելու համար:
 
Մասնակցության համար կարելի է մինչեւ մայիսի 25-ը գրանցվել այստեղ:
 
Ընկերությունում նշել են, որ 8 շաբաթ տեւողությամբ դասընթացները կկայանան հուլիս-օգոստոս ամիսներին:

Ամառային դպրոցի ընթացքում ուսուցանվելու են HTML, JavaSpript, CSS, Java, SQL Server ծրագրերը:

Ցանկացած դիմորդ հրավիրվելու է ընդունելության 1-ին փուլին՝ թեստին։ Թեստը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն՝ մասնակցելու ընդունելության հաջորդ փուլերին:

«Տարեցտարի մենք զարմանում եւ հիանում ենք տաղանդավոր երիտասարդների աճի վրա, որոնք մեծ սեր ունեն դեպի նոր տեխնոլոգիաները։ Դա է վկայում անցած տարի մեզ դիմած երիտասարդների թիվը՝ մոտ 500»,- նշել են «Սիներջի»-ում:

«Սիներջի» ընկերությունը ՏՏ ուսանողների համար ամառային դպրոց է կազմակերպում 2005-ից: