New Technology Education հիմնադրամը` Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համատեղ, մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2017 ստարտափ բիզնես գաղափարների աքսելերացիոն մրցույթը:
Ծրագրի առաքելությունն է վերածել մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները հաջող բիզնեսների՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը: Կարող են դիմել նաեւ սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափարները:
Հայտերը հասանելի են այստեղ, լրացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է:
Ծրագիրը ներառում է երկօրյա բիզնես ճամբար եւ 6-շաբաթյա արագացված մենթորային դասընթաց՝ ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար:
Կարող են դիմել այն ստարտափները, որոնք՝
-Չեն սկսել սեփական բիզնեսը կամ սկսել են ոչ շուտ, քան մեկ տարի առաջ,
-Չունեն էական եկամուտ,
-Չեն ստացել €200 000-ից ավելի ֆինանսական ներդրում,
-Չեն կազմակերպել սեփական ապրանքի, արտադրական լուծման կամ նախատիպի վաճառք:
Ազգային եզրափակչում ստարտափ թիմերը ներկայացնելու են իրենց բիզնես գաղափարները ժյուրիին: Հայաստանից ընտրված լավագույն երեք ստարտափները կմասնակցեն եվրոպական եզրափակչին, որը կկայանա հոկտեմբեր 17-18-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Այդտեղ ընտրված լավագույն 3 ստարտափներին կշնորհվեն €10 000, €5000 եւ €2500 մրցանակներ:
ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է Եվրոպայում: