11:58 | 19.04.17 | Նորություններ | 14831

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է իր ֆիրմային անվանումը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փոխելու մասին:

Ընկերության ապրանքային նշանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, չի փոփոխվել:

«Երբ 2007թ. ՎիվաՍելը միացավ ՄՏՍ խմբին, ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը եւ ապահովում էր հեռահաղորդակցության նորարարական ծառայությունների լայն շրջանակ՝ մատչելի եւ մրցակցային սակագներով: Տարիների ընթացքում, արդեն «ՄՏՍ» խմբի կազմում, ընկերությունը փոխառեց խմբի լավագույն փորձը եւ օգտագործեց այն՝ ամենաժամանակակից ապրանքատեսակներն ու ծառայություններն իր բաժանորդներին առավել հասանելի դարձնելու համար: Ընկերության ֆիրմային անվանման մեջ «ՄՏՍ» անվանման օգտագործումը հերթական տրամաբանական քայլն է՝ «ՄՏՍ» խմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտեգրման գործընթացի համատեքստում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: