13:42 | 13.04.17 | Նորություններ | 3135

Առաջին TEDxAparan-ը կկայանա ապրիլի 15-ին

Ապրիլի 15-ին Ապարանի մշակույթի տանը կկայանա առաջին TEDxAparan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից եւ առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

Միջոցառմանը կմասնակցի Արագածոտնի մարզի ավելի քան 150 բնակիչ: TEDxAparan միջոցառման թեման է «Ճշմարտություն եւ միֆեր»։

TEDxAparan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրմանը զուգահեռ, ելույթ կունենա 5 բանախոս:

Միջոցառմանը ելույթ կունենան նաեւ երիտասարդական ռոք խմբեր։

«Այս միջոցառումը TEDx շարժումը մարզերում տարածելու մեր ծրագրի արդյունքն է։

Մենթորային ծրագրի օգնությամբ մենք փորձում ենք հնարավորություն ստեղծել Հայաստանի տարբեր բնակավայրերի երիտասարդների համար, որպեսզի նրանք ունենան բոլոր գիտելիքներն ու հնարավորությունները տարբեր TEDx միջոցառումներ կազմակերպելու իրենց համայնքներում»,- ասել է TEDxYerevan թիմի անդամ եւ միջոցառման համակազմակերպիչ Արփինե Գրիգորյանը։

TEDxAparan միջոցառումը կազմակերպվում է Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակում։

Միջոցառման խոսնակներին կարելի է ծանոթանալ այստեղ: