12:08 | 04.04.17 | Նորություններ | 3427

Yahoo-ն եւ AOL-ը կվերանվանվեն Oath

TechCrunch-ը հաղորդում է, որ Verizon-ի կողմից Yahoo-ի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո Yahoo եւ AOL ինտերնետ ընկերությունները կմիավորվեն մեկ ընդհանուր բրենդի ներքո եւ կկոչվեն Oath:

Նոր բրենդի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաեւ AOL-ի տնօրեն Թիմ Արմսթրոնգը՝ նշելով, որ Oath-ը կունենա միլիարդավոր հաճախորդներ, 20-ից ավելի բրենդ եւ անկասելի թիմ:  

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հայտարարվեց, որ Verizon-ը չի գնում ամբողջ Yahoo-ն, այլ բաժանում է ընկերությունը 2 մասի: Առաջինն այն Yahoo-ն է, որը նա գնում է եւ որտեղ ներառված է այն ամենը, ինչ մարդիկ կապում են որոնման համակարգի հետ:
Երկրորդը հոլդինգային ընկերություն է՝ Altaba:

2016թ. հուլիսին ինտերնետ ծառայություններ մատակարարող ամերիկյան Verizon Communications-ը եւ Yahoo-ն հայտարարեցին, որ Yahoo-ն Verizon-ին կվաճառվի $4,83 մլրդ կանխիկ գումարով: Verizon-ը այն ժամանակ խոստացել էր պահել Yahoo բրենդը: