12:30 | 31.03.17 | Նորություններ | 4288

Deloitte & Touche-ը ՀՀ ՏՏ ոլորտի բարեփոխումներ է առաջարկել

ՀՀ կառավարությունում Deloitte & Touche («Դելոյթ Թուշ») ընկերության ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները:

Կառավարությունում նշել են, որ վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի առկա միտումների եւ  հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ:

Ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ:  

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկությունները մանրամասն քննարկել եւ ներկայացնել եզրակացություն: