10:16 | 29.03.17 | Նորություններ | 4483
Basic IT Center ուսումնական կենտրոնը մարտի 26-ին «Լոֆթ»-ում կազմակերպել է «Ծրագրավորումը 0-ից» խորագրով սեմինար, որին մասնակցել է ավելի քան 100 երիտասարդ:
Կենտրոնում նշել են, որ սեմինարի նպատակն էր ծրագրավորմամբ հետաքրքրված անհատներին ներկայացնել ծրագրավորման տարբեր միջավայրերը, դրանց առանձնահատկությունները, հնարավորությունները, ուղղորդել ծրագրավորման լեզվի ընտրության, ինչպես նաեւ աշխատանք գտնելու ուղիների մեջ։
«Պետք չէ ունենալ հատուկ մաթեմատիկական գիտելիքներ կամ անգլերենի գերազանց իմացություն. ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է լավ տրամաբանություն, որը կենտրոնում ստուգվում է տրամաբանական թեստի միջոցով, եւ ըստ արձանագրած ցուցանիշների էլ կատարվում է ուսանողների ընդունելությունը»,- նշել է Basic IT Center-ի հիմնադիր-տնօրեն Վահե Հասրաթյանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել սեմինարից անմիջապես հետո փորձել ուժերը եւ գրել տրամաբանական թեստ։
Քննարկվել են ուսանողների տեսական գիտելիքները գործնական հարթակ տեղափոխելու հեղինակային նախագծերը եւ առաջիկայում սպասվող մասնագիտական սեմինարները, որոնք նախատեսված են ծրագրավորման ոլորտում գիտելիքներ ունեցողների համար։
Մոտ ապագայում նախատեսվում են նաեւ ծրագրավորողների համար վերապատրաստման դասընթացներ: