17:04 | 20.03.17 | Նորություններ | 14826

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել աուտիզմով երեխաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» (ԵԶՄԿ) միջանկյալ հարթակ է ձեւավորել աուտիզմ եւ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար:

Երեւանի հիմնական դպրոցներից մեկում 30 երեխայի համար ստեղծվել է «Ռեսուրսային դասասենյակ», որը թիրախային այս խմբին թույլ կտա առավելագույնս ներգրավվել կրթական ընդհանուր գործընթացում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2007-ից կենտրոնի հիմնական աջակիցն է: 2010-ին ներառական կրթության փորձնական մոդելը որպես նախագիծ ներդրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ:

Ընկերությունն աշխատավարձային ֆոնդ է տրամադրել նաեւ երեխաների հետ կենտրոնում եւ տանն աշխատող մասնագետներին:

2007-2017 թթ. համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ին հատկացրել է ավելի  քան 170 մլն դրամ:

Ընկերության աջակցության շնորհիվ 2016թ. ծրագրից օգտվել է աուտիզմ ունեցող 42 երեխա, իսկ 2007-ից մինչեւ օրս ինտենսիվ վարքային թերապիա է ստացել ավելի քան 180 երեխա: