15:06 | 10.03.17 | Նորություններ | 14346

Beeline-ին շնորհվել է «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր

Պետական եկամուտների կոմիտեն պարգեւատրել է Beeline-ին «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրով:

Հավաստագիրը վկայում է այն մասին, որ ընկերությունը սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները, հաշվետվությունները եւ լիովին կատարել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները:

«Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում պետական եկամուտների կոմիտեին մեր աշխատանքին բարձր գնահատական տալու համար: Ցանկանում եմ նշել, որ հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, պատասխանատու վերաբերմունքը ներդրումների եւ աշխատակիցների հանդեպ` ընկերության բարգավաճման եւ զարգացման երաշխիքն է՝ ի շահ երկրի, հասարակության եւ մեր հաճախորդների»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: