Մոբայլ սարքերի թեստավորմամբ զբաղվող AnTuTu Benchmark-ը հրապարակել է 2017թ. փետրվարի վարկածով աշխարհում ամենահզոր սմարթֆոնների թոփ տասնյակը:
Վարկանիշի համաձայն՝ ամենահզոր սմարթֆոնը iPhone 7 Plus-ն է: Նրան հաջորդում են iPhone 7-ը եւ OnePlus 3T-ն: Առաջատար եռյակը նույնն է եղել նաեւ հունվարին:
iOS սարքերի շարքում ամենահզորներն են iPhone 7 Plus-ը, iPhone 7-ը եւ iPad Pro-ն (9.7’’): Եռյակը հունվարի համեմատ չի փոխվել:
Android առաջատարներն են OnePlus 3T-ն, LeEco Le Pro 3-ը եւ OnePlus 3-ը: Վերջինս հունվարի համեմատ կտրուկ բարելավել է դիրքերը՝ առաջ անցնելով Lenovo ZUK Edge-ից:
Հունվար ամսվա վարկանիշը հասանելի է
այստեղ: