17:01 | 07.03.17 | Նորություններ | 15022
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ:
ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երեւանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 17-ը: Ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց դուր եկած լուսանկարի օգտին:
Ցուցահանդեսի ավարտին առավելագույն քվե ստացած լուսանկարի հեղինակը կճանաչվի հաղթող եւ կհրավիրվի փառատոնի փակման արարողությանը:
Ցուցահանդես կարելի է այցելել՝ նախապես գրանցվելով այստեղ: