13:16 | 07.03.17 | Նորություններ | 5640
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ հրավիրում է հայաստանյան 10 ստարտափի՝ մասնակցելու ապրիլի 26-27-ը Իսպանիայի Սալամանկա քաղաքում կայանալիք Startup Olé կոնֆերանսին:
Startup Olé-ի նպատակն է կապեր ձեւավորել ստարտափների եւ խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջեւ:
Դիմում հայտը հասանելի է այստեղ: Վերջնաժամկետը մարտի 15-ն է:
Մասնակցելու հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, մուտքի արտոնագիր) կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:
Ստարտափները կստանան տարածք՝ պրոդուկտը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում), հանրությանը տարբեր միջոցներով ճանաչելի դառնալու հնարավորություն: Կընձեռնվի նաեւ հնարավորություն մասնակցել Startup Olé–ի շրջանակում անցկացվող ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին, ինչպես նաեւ խոշոր ընկերությունների եւ ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: