17:24 | 20.02.17 | Նորություններ | 2527

Ապրիլի վերջին կանցկացվի IT Chess Сup 2017-ը

Հայկական ՏՏ ընկերությունները կարող են մասնակցել ապրիլի 29-30-ը կայանալիք «IT Chess Сup 2017» մրցաշարին:

Միջոցառումը կազմակերպում է «Սիներջի» ընկերությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ։

Գրանցվել կարելի է այստեղ մինչեւ ապրիլի 21-ը:

«IT Chess Сup-ը ոչ միայն զուտ շախմատ խաղալու եւ մրցելու, այլեւ այսքան շատ խելացի ու զարգացած մարդկանց մեկ հարթակի շուրջ համախմբելու, ջերմ եւ ընկերական շփում ստեղծելու նախաձեռնություն է։ Նախորդ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ մասնակիցներին իսկապես դուր է գալիս այս միջոցառումը։ Ինչպես անցած տարի, այս տարի եւս կլինեն անակնկալներ բացման, խաղերի եւ փակման ժամանակ։ Սիրով սպասում ենք բոլոր ՏՏ ընկերությունների թիմերին»,- նշել է IT Chess Сup 2017 նախագծի ղեկավար Լիլի Մկրյանը։